Ֆրանսիայի ոստիկանությունը Կալեում փախստականների անօրինական ճամբար է շրջափակել՝ պատրաստվելով այն վերացնելու գործողության, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ճամբարում ապրում է մոտ 800 միգրանտ Ասիայից, Աֆրիկայից և Մերձավոր Արևելքից:
Իշխանությունները պնդում են, որ ճամբարում հակասանիտարական վիճակ է, և այն վաղուց ենթակա է քանդման:
Այնտեղ ապրող գործնականում բոլոր միգրանտները հույս ունեն գնալ Բրիտանիա, բայց ոստիկանությունը պարբերաբար նրանց հետ է վերադարձնում:
BBC-ի թղթակցի տեղեկացմամբ՝ միգրանտները վստահ են, որ Անգլիայում իրենց համար ավելի լավ կլինի, քան Ֆրանսիայում: