Սպիտակ տանը անցկացված գիտական տոնավաճառի ժամանակ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման լռեցրել է Սիրիայի վերաբերյալ հարց ուղղած լրագրողուհուն՝ հայտնում է The Huffington Post-ը:
Օբաման հանդիպել է ուսանողների հետ: Մի պահ Real Clear Politics-ի թղթակից Ալեքսիս Սիմենդինջերն ԱՄՆ նախագահին խնդրել է մեկնաբանել մամուլում հայտնված տեղեկությունը, ըստ որի՝ ԱՄՆ-ը կարող է թույլ տալ իր զինվորականներին ուսուցանել «Սիրիայի չափավոր ապստամբներին»:
«Ներողություն եմ խնդրում»,- կարճ պատասխանել է Օբաման: «Մենք անցկացնում ենք գիտական տոնավաճառ»,- հավելել է նա և լքել հաստատությունը:
Դեպքի տեսագրությունն արդեն հրապարակված է YouTube-ի կայքում:








































