Tuesday, 14 05 2024
«Մինսկի խումբը լուծարելու ժամանակն է». Ալիև
Վոլգոգրադի մարզում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից «կողմնակի միջամտության պատճառով»
12:01
Բելգիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների նոր փուլը
Ադրբեջանը Իրանի հետ լարվածությու՞ն է հրահրում
Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին
Ուղիղ․ Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովը
Եվրոպական ներդրումային բանկի այս ծրագրի գնահատված ընդհանուր արժեքը կկազմի 37.1 մլն եվրո. փոխքաղաքապետ
ՔՊ խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանին Երևանի ավագանիում կփոխարինի Քրիստինե Վարդանյանը
Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել ԱՄՆ պետքարտուղարի օգնականին
Քաղաքացին ընկել է մոտ 7 մետրանոց փոսը․ նա հոսպիտալացվել է
11:00
«Նախկինի պես հավատում ենք, որ խաղաղությունը հնարավոր է»․ Պատել
Զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը
Ակցիայի 38 մասնակից բերվել է ոստիկանություն
10:15
ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայում է
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին
Ընդդիմությունը հասարակությանն առաջնորդում է մի տեղ, որտեղ նրան մենակ է թողնելու
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Ուղիղ. Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են, փակ են որոշ փողոցներ
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ

Դիարբեքիրի օդանավակայանում իջեցված իրանական օդանավում միջուկային զե՞նք է հայտնաբերվել

Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ, կասկածներ կան, որ Դիաբեքիրում հարկադիր վայրէջք կատարած, Իրանից Սիրիա ռազմական տեխնիկա փոխադրող իրանական օդանավում կարող է հայտնաբերվել միջուկային զենք:

Նշվում է, որ երբ իրանական Il-76TD ինքնաթիռը հատել է Թուրքիայի օդային սահմանը, Դիաբեքիրում գտնվող Թուրքիայի ռազմաօդային ուժերի 2-րդ հրամանատարության հրահանգով անմիջապես նրան ընդառաջ են սլացել թուրքական F-16 տիպի երկու կործանիչներ, որոնք իրանական օդանավին հարկադրել են վայրէջք կատարել Դիարբեքիրի օդանավակայանում: Դա տեղի է ունեցել երեկ ուշ երեկոյան` ժամը 23.00-ին (այլ տվյալներով` 01.00-ին):

Թուրքական կողմը կասկածել է, որ իրանական օդանավում կարող է գտնվել միջուկային զենք, ինչի համար էլ Անկարայից համապատասխան մասնագետների խումբ է կանչվել Դիարբեքիր: Ներկա դրությամբ շարունակվում են միջուկային զենքի որոնողական աշխատանքները:

Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ իրանական ռազմական օդանավերը հարկադիր վայրէջք են կատարում Դիարբեքիրում: Մասնավորապես, նմանատիպ դեպքեր գրանցվել են 2006 թվականին, երբ Լիբանանը պատերազմում էր Իսրայելի դեմ, և Իրանն օդանավերով զենք էր մատակարարում այնտեղ իշխող «Հիզբոլլահ» կազմակերպությանը:

2006 թվականի հուլիսի 27-ից օգոստոսի 17-ն ընկած ժամանակահատվածում Դիարբեքիրի օդանավակայանում իջեցվել են իրանական 5 բեռնատար և 1 քաղաքացիական օդանավեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում