Մոտ 14 մետր երկարությամբ և 8 մետր լայնությամբ թղթե օդանավը, որը համարվում է աշխարհում ամենամեծ թղթե օդանավը, մասնակից է դարձել GoPro տեսախցիկի գովազդմանը:
12-ամյա Արտուրո Վալդերամոյի աշխատանքը, որը ստացել է «Անապատի արծիվ» անվանումը, թռիչք է կատարել՝ իրանին ամրացված GoPro տեսախցիկով: Այն ռեկորդ է սահմանել՝ որպես Արիզոնայի գլխավերևով սավառնած ամենամեծ թղթե ինքնաթիռ:










































