Ռուսաստանի գավաթակիր Դոնի «Ռոստով»-ը կարող է զրկվել Եվրոպայի լիգայի գավաթի խաղարկությանը մասնակցության իրավունքից: Ֆինանսական Fair play-ի կանոնները խախտելու համար ակումբը կարող է ՈւԵՖԱ-ի արտոնագիր չստանալ:
Եթե «Ռոստով»-ը չմասնակցի մրցաշարին, ՈւԵՖԱ-ն պետք է այլ ակումբ ընտրի, ընդ որում՝ այդ ակումբը կարող է լինել այլ երկրից:
Այնուամենայնիվ, «Ռոստով»-ին փոխարինելու գլխավոր հավակնորդը համարվում է Մոսկվայի «Սպարտակ»-ը, որի կազմում հանդես են գալիս Հայաստանիւ հավաքականի ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանն ու Արազ Օզբիլիսը:
«Սպարտակ»-ը Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի 2013/14թթ մրցաշրջանում գրավել էր 6-րդ հորիզոնականը: Հիշեցնենք, որ նման իրավիճակ ստեղծվել էր նաև Լա Լիգայում: «Ռայո Վալեկանո»-ի փոխարեն այս տարի մրցաշարին մասնակցեց «Սևիլիա»-ն՝ դառնալով մրցաշարի հաղթող:








































