Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնական այցով ուղևորվում է Թուրքիա՝ հայտնում է AzVision.az-ը:
Հաղորդվում է, որ հունիսի 4-ին Բոդրումում Ալիևը կհանդիպի իր թուրք գործընկեր Աբդուլլա Գյուլի հետ:
Հանդիպումը կկայանա Թյուրքալեզու պետություների համագործակցության խորհրդի հանդիպման շրջանակում: Ալիևից բացի հանդիպմանը կմասնակցեն Ղրղըզստանի, Ուզբեկստանի, Ղազախստանի և Թուրքմենստանի նախագահները:
Նշենք, որ խորհրդի նախորդ հանդիպումը կայացել է 2013-ին, Գաբալայում:









































