Բրիտանական հեղինակավոր ամսագրի անցկացրած հարցման արդյունքում պարզ է դարձել, որ 2012 թ. ամենաոճային աստղ է ճանաչվել Էմմա Սթոունը:
Իր նուրբ ճաշակի և ոճային զգաղոցության շնորհիվ «Նոր Սարդ-մարդը» ֆիլմի հերոսուհին իր հետևում է թողել նորաձևության այնպիսի հետևորդների, ինչպիսիք են՝ Վիկտորի Բեքհեմը և Քեյթ Մոսսը:
Դիանա Կրյուգերը զբաղեցրել է պատվավոր երրորդ հորիզոնականը` առաջ անցնելով Քրիստին Սթյուարդից, ով հայտնվել է երրորդ հորիզոնականում:
Ամենամեծ անակնկալն այս վարկանշային աղյուսակում Թոմ Քրուզի և Քեթի Հոլմսի 6-ամյա դստեր` Սուրիի հայտնվելն էր, ով զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը:







































