Մադրիդի «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն չի բացառել, որ հարձակվող Լիոնել Մեսսին խնայել է ուժերը «Բարսելոնա»-ի խաղերում, որպեսզի վտանգի չենթարկի աշխարհի 2014 թվականի առաջնությանն իր մասնակցությունը:
«Եվրոպայում նվաճած հաղթանակների այդքան քանակից հետո նորմալ է, որ աշխարհի առաջնության չեմպիոնությունն ավելի առաջնահերթ խնդիր է Մեսսիի համար:
Բայց դա նաև մեծ պատասխանատվություն է նրա համար: Կասկած չկա, որ աշխարհի չեմպիոնի կոչումը յուրահատուկ կդարձնի Մեսսիին»,- Marca-ն մեջբերում է Սիմեոնեի խոսքերը:









































