ՄԱԿ ԱԽ-ն այսօր երեկոյան բաց հանդիպում կանցկացնի Ուկրաինայի վերաբերյալ, որի ընթացքում կքննարկի Ուկրաինայում անցկացված ընտրությունների արդյունքներն ու իրավիճակը երկրի հարավ-արևելքում: Այս մասին հայտնել է համաշխարհային կազմակերպության կենտրոնակայանի աղբյուրը՝ փոխանցում է Korrespondent.net-ը:
«Հանդիպումը գումարվում է Մեծ Բրիտանիայի նախաձեռնությամբ»,- ասել է աղբյուրը:
ՄԱԿ-ում Միացյալ Թագավորության մշտական ներկայացուցիչ Մարկ Լայալ Գրանտը Twitter-ի իր էջում գրել է, որ Ուկրաինայի ընտրություններում ընտրողների բարձր մասնակցությունը ցույց է տալիս աջակցություն՝ ուղղված երկրի միասնությանը, բարեփոխումների անցկացմանը և բռնի անջատողականության մերժմանը: