Հնարավոր է` «Սենդի» փոթորկից տուժած նյույորքցիներին ժամանակավորապես տեղավորեն անցյալ տարի փակված բանտում: Այս մասին այսօր հայտնել է New York Post թերթը:
Հրատարակության տվյալներով` քաղաքային վարչության պաշտոնյաները քննարկում են Սթեյթեն Այլենդում գտնվող Արթուր Քիլլի անվան բանտում 900 մարդու ժամանակավոր կացարան տրամադրելու հնարավորության հարցը:
Ներկայումս Նյու Յորքում մոտ 40 000 մարդ անտուն է «Սենդի»-ի ավերիչ հարվածի հետևանքով: