Կառավարության հինգշաբթի օրվա նիստում կթույլատրվի երկարաձգել «Նիկոլա Ինթերնեյշնլ, Արմենիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմի ժամկետը:
«Համաձայն «Նիկոլա Ինթերնեյշնլ, Արմենիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված տեղեկատվության` 2013 թվականին ընկերությունը պայմանագիր է կնքել հունական «Europa Olives» LTD ընկերության հետ և «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով ՀՀ տարածք է ներմուծել 55200 կգ նետտո և 57600 կգ բրուտտո քաշով (ԱՏԳ ԱԱ- 07112010) չվերամշակված ձիթապտուղ: Նշված արտադրանքը պետք է մեկ տարվա ընթացքում վերաարտահանվեր: Ըստ ընկերության պարզաբանման, արտադրանքը հնարավոր չի եղել արտահանել սահմանված ժամկետում` վերջին տարիներին համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետևանքով: Ուստի անհրաժեշտություն է առաջացել Նիկոլա Ինթերնեյշնլ, Արմենիա սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգել 6 ամսով»,- ասվում է կառավարության որոշման նախագծի հիմնավորման մեջ:











































