Արաբական Միացյալ Էմիրությունների իշխանությունները գործարարների, անշարժ գույքի բնագավառում ներդրողների և կրուիզային նավերի ուղևորների համար մուլտիվիզաներ են սահմանել։ Այս մասին հաղորդում է Arabian Business պարբերականը:
Համաձայն հաղորդագրության՝ Dubai World հոլդինգի կառավարման նախագահ Ահմեդ բին Սուլայեմը ողջունել է այդ քայլը՝ ասելով, որ այն կնպաստի Դուբայում «կրուիզային զբոսաշրջության» զարգազմանը: Նա նաև նշել է, որ սատարում է երկրի ռազմավարությանը, որն ուղղված է տնտեսական աճը խթանելուն և տուրիզմի զարգացմանը:
«Սա բավական դրական քայլ է: Դուբայում և ԱՄԷ-ում կրուիզային արդյունաբերությունը զգալիորեն կլավանա և հետևաբար կնպաստի տնտեսական աճին»,- ասել է Սուլայեմը:
«Զբոսաշրջիկներին մուտքի բազմակի արտոնագրեր տալը կթեթևացնի կրուիզային ընկերությունների խնդիրը և թույլ կտա ապահովել մրցակցությունը կրուիզային զբոսաշրջության ոլորտում»,- հավելել է Dubai World-ի փոխնախագահ և գործադիր տնօրեն Մուհամմեդ Ալ-Մուալեմը: