Նիդեռլանդների Թագավորության խորհրդարանում այսուհետ թուրքական ծագման 5 պատգամավոր կլինի: Haber7 տեղեկատվական գործակալության հաղորդմամբ` նրանք բոլորը Հոլանդիայի խորհրդարանում են որպես ձախ և դեմոկրատական ուժերի ներկայացուցիչներ, հայտնում է umma.org.ua-ն:
Նրանցից ոմանք, ինչպես Սելչու Օզթյուրքը, մտադիր են աշխատել Նիդեռլանդների խորհրդարանի տնտեսական-ֆինանսական կամ առևտրային հանձնաժողովներում, որպեսզի բարելավեն բոլոր հայրենակիցների` իրենց նման նախկին ներգաղթյալների (որոնք ստացել են եվրոպական քաղաքացիություն) աշխտանքային պայմանները:
Նրանք կտրուկ ավելացրել են իրենց քվոտաները Նիդեռլանդների իշխանության օրինաստեղծ ճյուղում: Մինչ այդ խոհրդարանում թուրք պատգամավորները երեքն էին: Թուրքերը Հոլանդիայի մոտ 17 մլն բնակչության 2%-ն են:
Նիդեռլանդների խորհրդարանի ստորին պալատն ունի 150 պատգամավոր. թուրքերը նրանց 3%-ն են կազմում:










































