Ձեռագրաբանների կարծիքով` Օբամայի ձեռագիրը լավ արտահայտում է նրա բնավորության գծերը։ Այս մասին հայտնում է ABC-ն: Է. Մ. անվանատառերով ներկայացող լրագրողը մեջբերում է Իսպանիայի գեղագրության և ձեռագրաբանության փորձագետների կոլեգիալ ասոցիացիայի նախագահ Նուրիա Պերեյրայի զեկույցը:
«Ի ծնե դիվանագետ, վճռական բնավորություն, բարձր ինտելեկտուալ մակարդակ, սակայն միաժամանակ, նա այնպիսի մարդ է, ով համադրում է գործողությունը և լրջախոհությունը»,- ասված է Պերեյրայի եզրակացության մեջ: Փորձագետը հատկապես նշել է. «Չնայած Օբաման ձախլիկ է` տառերը թեքված են դեպի աջ, ինչն ավելի բնորոշ է աջլիկներին»:
B տառի կլորությունը վկայում է այն մասին, որ այս մարդը հեշտ է ընտելանում, իսկ О-ի գրելաձևը խոսում է քաջության, վճռականության և հմայքի, իր զգացմունքներին տիրապետելու կարողության մասին:









































