Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ`Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Իրանի ու ԱԷՄԳ-ի միջև բանակցությունների հերթական փուլն անցկացվելու է դեկտեմբերի կեսերին, Թեհրանում: Այս մասին գործակալությանը հայտնել է եվրոպական դիվանագիտական շրջանակներում եղած աղբյուրը:
Բանակցային նախորդ փուլն անցկացվել էր այս տարվա օգոստոսին, սակայն դրա ժամանակ չէր հաջողվել հասնել կոնկրետ արդյունքների: Սեպտեմբերին ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն հայտարարել էր, որ ԱԷՄԳ-ը չի կարող երաշխավորել, որ Իրանն աշխատանքներ չի տանում միջուկային ռումբի ստեղծման ուղղությամբ: Նա հավելել է, որ Իրանն անհրաժեշտ ձևով չի համագործակցում իրենց հետ:






































