Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ` Կատարից վերադարձող Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ԵՄ-ի ու Թուրքիայի միջև գոյություն ունեցող վիզային ռեժիմի վերացման խնդրին.
«Ներկայումս մենք վիզային ռեժիմի վերացման հարցում ԵՄ-ից ակնկալում ենք ճանապարհային քարտեզ: Այդ ճանապարհային քարտեզը մեզ կտրամադրեն 1-2 ամիս անց, և մենք կսկսենք ուսումնասիրել այն: Վիզային ռեժիմի վերացման հետ մեկտեղ, մենք ԵՄ-ի հետ կքննարկենք նաև հետընդունման մասին պայմանագրի կնքման հարցը»:









































