Սիրիացի զինվորականների մի մեծ խումբ իրենց ընտանիքների հետ փախել է Թուրքիա, հաղորդում է թուրքական TRT Haber հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն՝ Թուրքիա է փախել Սիրիայի կանոնավոր բանակի 71 դասալիք զինվորական, այդ թվում՝ երկու գեներալ, 11 գնդապետ, 2 փոխգնդապետ, 2 մայոր, 2 կապիտան, 2 ավագ լեյտենանտ:
Թուրքիայի տարածքում, մասնավորապես Սիրիայի հետ սահմանակից շրջաններում գտնվում է ավելի քան 112 հազար սիրիացի փախստական:








































