Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն հրապարակել է Բոլիվիայի հավաքականի դեմ մրցավեճի հայտացուցակն ու խոսել Դիեգո Կոստայի՝ աշխարհի առաջնությանը մասնակցելու հավանականության մասին:
«Հավանականությունը փոքր է, որ Կոստան կմասնակցի Մունդիալին: Նույնը վերաբերում է նաև Խեսուս Նավասին: Հնարավոր է՝ նրան փոխարինի Ժերար Դեուլոֆեուն:
Բոլվիայի հավաքականի հետ մրցավեճի հայտացուցակը դեռ վերջնական չէ: Հնարավոր են փոփոխություններ»,- Դել Բոսկեի խոսքերը մեջբերում է AS-ը:
Հիշեցնենք, որ Իսպանիայի հավաքականի վերջնական հայտացուցակը կհրապարակվի հունիսի 2-ին:








































