Windows 8-ի ինտերֆեյսը «կենդանի նշաններով» վերստեղծել են Օսլոյի փողոցներում գովազդային հոլովակի նկարահանման համար` պատահական անցորդների մասնակցությամբ: Այս մասին հայտնում է Life News-ը:
Նորվեգիայում միանգամայն օրիգինալ կերպով են մոտեցել Microsoft-ի նոր օպերացիոն համակարգի խթանմանը: Գովազդի նկարահանման համար կառուցել են տան մանրակերտ, իսկ մայթին տեղադրել լուսավառվող «կենդանի նշանը»:
Որպես դերասաններ հանդես են եկել պատահական անցորդները, որոնք ռիսկի են ենթարկվել` սեղմելով այն: Նկարահանման ընթացքում ոչ ոք չի տուժել:






































