Նյու Ջերսի նահանգում կրկնակի փոթորկի հետևանքով առանց էլեկտրականության է մնացել մոտ 200 հազար մարդ,- հաղորդում է NBC հեռուստաալիքը:
Աղետից տուժած արևելյան նահանգներում, ընդհանուր առմամբ, շուրջ 600 հազար մարդ շարունակում է մնալ առանց էլեկտրաէներգիայի:
Կոնեկտիկուտ նահանգում ձնածածկի շերտի հաստությունը կազմում է 30 սմ:
Նշենք, որ Նյու Յորքում ձնաբքի առաջին ութ ժամվա ընթացքում տեղացել է ձյան ամսական նորմայի մեկ երրորդը: Մոտեցող փոթորկի պատճառով հետաձգվել է ավելի քան հազար թռիչք:
ԱՄՆ-ի արևելյան ծովափնյա նահանգների իշխանությունները շարունակում են լիկվիդացնել ձնաբքի հետևանքները:








































