Friday, 26 04 2024
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հարվածներ հասցնելու մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհանվել հեղեղումների պատճառով
Ոնց որ քաղաքացին գնա բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ պատգամավոր
Ստացվում է «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկի վճարում ենք թույլ տալիս, ո՞նց. Թունյան
«Գալ-գնալ… այլևս չի լինի». նոր համակարգի ներդրումով հարկատուն ժամանակի կորուստ չի ունենա
13:30
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը

Ստեփանավանի օդանավակայանը մինչև տարեվերջ պատրաստ կլինի

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը մայիսի 26-ին խորհրդարանում 2013-ի պետբյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ դիմեց Արտակարգ իրավիճակների փոխնախարար Հայկարամ Մխիթարյանին՝ հետաքրքրվելով՝ արդյոք իրենք լուծե՞լ են կադրերի պակասի հարցը:

«Ասացիք, որ կադրային թափուր տեղեր եք ունեցել, արդյոք կարո՞ղ եք հիմա ասել, որ դրանք ամբողջությամբ ապահովված են, և որքա՞ն է այսօրվա դրությամբ պահանջը համակարգի, որ կարողանաք հայտարարել՝ կադրային սով չունեք: Արդյոք կա՞ արտագաղթ, կրթական ծրագիրը ներկայացնում եք, բնականաբար, լավ կադրերին պահելն ավելի դժվար է ստացվում»,- ասաց նա:

Պատգամավորը խնդրեց նաև Ստեփանավանի օդանավակայանի մասին տեղեկություններ հայտնել, քանի որ այն պետք է դառնա տարածքային կենտրոն:

Պատգամավորին նաև հետաքրքրում էր՝ այսօրվա դրությամբ կրթական ծրագրերը, որ նախկինում քննարկում էին, հատկապես սեյսմիկ իրավիճակներում կողմնորոշման վերաբերյալ, ի՞նչ փուլում են:

Մխիթարյանը նշեց, որ այսօրվա դրությամբ դեռևս ունեն բավական թափուր տեղեր: «Դա պրոցես է. մարդիկ են ընդունվում, մարդիկ են ազատվում: Ամեն դեպքում, մենք այսօր և՛ փրկարար, և՛ մյուս ծառայություններում որոշակի քանակությամբ կադրերի տեղեր ունենք: Հիմա թիվը չեմ կարող նշել՝ որ ծառայությունում՝ որքան, բայց որ ունենք՝ անկասկած է»,- ասաց նա:

Փոխնախարարը նշեց, որ բոլոր նրանք, ովքեր եղել են Ստեփանավանում, տեսել են՝ այնտեղ օդանավակայան հասկացություն ընդհանրապես չկար, շենք չկար, ավերակներ էին, իսկ այսօրվա դրությամբ սկսել են մայր շենքի՝ օդանավակայանի շենքի շինարարական աշխատանքները, առաջիկայում՝ մեկ-երկու ամսվա ընթացքում, այնտեղ կավարտեն շինարարությունը, վերակառուցումը:

«Ցանկապատման աշխատանքներն ավարտել ենք, առաջին անգամ երբ եղել եմ այնտեղ, ընտանի կենդանիներ, անասուններ էին ման գալիս, խոտածածկ էր ասֆալտը, էդ «պալասա» հասկացությունը, որտեղ ինքնաթիռը պիտի իջնի, «պալասաներն» արդեն վերանորոգվում են: Ֆինանսներն արդեն հատկացված են, կարծում եմ՝ մինչև տարեվերջ կավարտենք
Ստեփանավանի օդանավակայանի կառուցումը, կանցնենք Ղափանի օդանավակայանին, որովհետև այն դեռ չի տրամադրված մեզ, բայց ըստ պայմանավորվածությունների՝ սպասարկումը կատարվելու է ԱԻՆ կողմից: Հիմք կդրվի Հայաստանում փոքր ավիացիայի ստեղծման, զարգացման»,- ասաց փոխնախարարը:

Կրթական ծրագրերին անդրադառնալով՝ նա նշեց, որ միայն անցյալ տարի՝ 2013-ին, սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության կողմից պատրաստվել են շուրջ 25 հազար երեխաներ, իրենք ունեն իրենց ծրագրերը, եռամսյակը մեկ իրենց զեկուցում են կատարված աշխատանքների մասին: Այնտեղ նշված է՝ քանի դպրոցի, քանի աշակերտի պետք է ուսուցանեն, որքան մանկավարժի պիտի ուսուցանեն:

«Այս աշխատանքները 2010-ից են կատարվում: Անհամեմատելի են այն ժամանակվա գիտելիքները ներկայի հետ: 88 թվականի Սպիտակի երկրաշարժի ժամանակ հարյուրավոր երեխաներ են մահացել միայն մուտքի մոտ՝ դուրս գալիս, քանի որ չեն կարողացել կազմակերպված դուրս գալ, ուսուցում չի եղել: Աստված մի արասցե, բայց կարծում եմ՝ այսօրվա դրությամբ նման բան լինել չի կարող, քանի որ շարունակվում են ուսուցման աշխատանքները»,- ասաց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում