Ալբանիայի ոստիկանությունն առգրավել է մարիխուանայի խոշոր խմբաքանակը, որը նախատեսվում էր սպառել Իտալիայում,- հաղորդում է ITAR-TASS-ը:
Իրավապահ մարմինների տեղեկատվության համաձայն՝ 1225 կգ թմրանյութը թաքցված է եղել Վալոնա քաղաքի ափերի մոտ կայանած իտալական նավում:
Ալբանիայի ոստիկանների իրականացրած գործողությունների ընթացքում ձերբակալվել է նավի անձնակազմի հինգ անդամ: Նրանք բոլորն Ալբանիայի քաղաքացիներ են:










































