Քենիայի բնակչուհին իր երկու նորածին որդիներին անվանակոչել է Բարաք Օբամայի և Միթ Ռոմնիի պատվին: Այս մասին հայտնում է The Standard-ը:
20-ամյա Միլիսենտ Օվուորը երկվորյակ տղաներ է լույս աշխարհ բերել այն օրը (նոյեմբերի 6-ին), երբ Օբաման վերընտրվել է նախագահական երկրորդ ժամկետում:
Թե ինչու է Օվուորը որոշել անվանել երեխաներին ԱՄՆ նախագահի թեկնածուների պատվին` չի հաղորդվում: Պարբերականը նշում է, որ կինը ծննդաբերել է հիվանդանոցում, որը գտնվում է Կոգելոյից՝ Օբամայի հարազատ գյուղից ոչ հեռու:










































