Նյու Յորքում սահմանափակումներ են մտցվել վառելիքի վաճառքի վրա, քանի որ «Սենդի» փոթորկից հետո քաղաքում բենզինի պակաս է առաջացել: Այս մասին ինչպես հաղորդում է Reuters-ը, հայտարարել է Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը:
Սահմանափակումները ուժի մեջ կմտնեն նոյեմբերի 9-ին տեղական ժամանակով 18:00-ից: Այսուհետ այն ավտոմեքենաները, որոնց համարանիշները ավարտվում են զույգ թվերով կսպասարկվեն միայն ամսվա զույգ օրերին:
Բլումբերգը նշել է, որ սահմանափակումները չեն վերաբերվում տաքսիներին, հասարակական տրանսպորտին և արտահերթ ծառայությունների, այդ թվում շտապ օգնության ավտոմեքենաներին:
Ի դեպ, չորեքշաբթի կեսօրին, երբ Նյու Յորքը դեռ ուշքի չէր եկել «Սենդի»-ի ավերածություններից, վրա է հասել «Նոսիստեր» փոթորիկը, որն իր հետ բերել է հորդառատ անձրևներ և թաց ձյուն:











































