Thursday, 18 06 2026
Ժաննա Անդրեասյանը և թենիսի Եվրոպայի ֆեդերացիայի նախագահը քննարկել են Հայաստանում թենիսի զարգացման, միջազգային համագործակցության ընդլայնման հարցեր
20:30
ՆԱՏՕ-ն կարդիականացնի իր միջուկային ներուժը՝ զսպումն ուժեղացնելու համար
Դպրոցների ենթակայության փոփոխության հարցերը քննարկվել են մարզպետարանների ներկայացուցիչների հետ
20:10
Թուրքիայի պաշտպանության նախարարը մասնակցել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը
Զբոսանավում սցենարային հրդեհ և տուժածներ․ Սևանա լճում անցկացվել է ուսումնավարժանք
19:50
Չինաստանն Իսրայելին կոչ է արել գործել՝ ղեկավարվելով ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնություններով
Հայաստանի համայնքների միության պատվիրակությունը կմասնակցի «Միավորված քաղաքներ և տեղական իշխանություններ․ Եվրասիա» համաշխարհային կոնգրեսին
19:30
Իսրայելի ԱԳ նախարարը հայտարարել է Կայա Կալասի հետ հարաբերությունները խզելու մասին
Մինչև հունիսի վերջ Արարատի մարզում կգործի շուրջ 70 նոր ավտոբուս
19:10
Պակիստանի վարչապետը ստորագրել է ԱՄՆ-Իրան հուշագիրը՝ որպես միջնորդ
Վարչապետը ծանոթացել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքին
18:50
Գրոսին մտահոգություն է հայտնել Զապորոժիեի ԱԷԿ-ի մերձակայքում ռազմական գործողությունների ակտիվացման առնչությամբ
Չեխիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
18:30
Էներգակիրների գները բարձր կլինեն առաջիկա տարիներին. եվրահանձնակատար Յորգենսեն
Դրդում են Երևանին ՌԴ-ի հետ առճակատման․ Զախարովան՝ «Արծիվ գործընկեր» զորավարժությունների մասին
Իսրայելը հայտարարել է, որ իր զորքերը շարունակում են գործել Լիբանանում
ASEAN-ը G7-ի «հակակշիռ»
17:50
Սա պատմական փաստաթուղթ է և ուղերձ հզոր Իրանից. Փեզեշքիան
Ութերորդ գումարման Ազգային ժողովն ավարտեց աշխատանքները
17:30
Ռոբերտո Մարտինեսը կարող է գլխավորել Ռոնալդուի թիմը
17:20
Շանթ Սարգսյանն արագ շախմատի թիմային ԱԱ-ի հերթական տուրում հաղթել է Մագնուս Կարլսենին
17:10
ԱՄՆ-ի պաշտպանության ոլորտում 1,5 տրիլիոն դոլարի ներդրումն «ուղերձ է աշխարհին». Հեգսեթ
Ի՞նչ եղանակ է սպավում առաջիկայում
16:50
ՖԻՖԱ-ն հրապարակել է խմբային փուլի առաջին տուրի վիճակագրությունը
Տնտեսագիտական համալսարանը դարձել է CFA Institute-ի կողմից հավատարմագրված առաջին համալսարանը Հայաստանում
Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին
«Արիդես» ՍՊԸ-ն դարձել է Ինժեներական քաղաքի 17-րդ ռեզիդենտը
16:10
Իսկական արժեք է. Թրամփը հիացել է Վերսալի պալատով
Ինչո՞ւ է անձրևի ժամանակ տաքսի ծառայությունների գինը 4 անգամ բարձրանում. Նազարյանը՝ Գևորգյանին
15:50
Ամերիկյան զորքերը որոշ ժամանակ կմնան Պարսից ծոցի տարածաշրջանում․ Թրամփ

Alitalia-ն մուտք է գործում Հայաստան (տեսանյութ)

Այս տարվա դեկտեմբերից իտալական Alitalia ընկերությունը չվերթներ կսկսի դեպի Հայաստան: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Արմենիա» միջազգային օդանավակայաններ ընկերության գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեն՝ ողջունելով Alitalia ընկերությանը և նրան հաջողություն մաղթելով Հայաստանում:

ՀՀ-ում Իտալիայի դեսպան Բրունո Սկապինին իր գոհունակությունը հայտնեց, որ իտալական Alitaliaընկերությունը հայտարարել է Հայաստանում գործունեություն սկսելու որոշման մասին. «Ես զգում եմ, որ այս որոշումը պատմական է դառնալու: Իտալիայի և Հայաստանի միջև ուղիղ կապը անհրաժեշտություն է Հայաստանի համար: Կարծում եմ, որ այս որոշմամբ Alitalia-ն նպաստելու է միջազգային հարաբերությունների և Հայաստանի տնտեսության զարգացմանը»:

Նրա խոսքով՝ հաշվի առնելով, որ Հայաստանն այսօր դեպի ծով ելք չունեցող պետություն է, ինչպես նաև ՀՀ սահմանների ներկայիս վիճակը, այս չվերթները նոր հնարավորություն են և կամրապնդեն մեր երկու պետությունների միջև գոյություն ունեցող հարաբերությունները: Դեսպանը նշեց, որ այսօր Հայաստանում ավելանում է հետաքրքրությունը իտալական արտադրանքի նկատմամբ: Դրա վկայությունն է առևտրաշրջանառության մեծ ծավալը, ՀՀ զբոսաշրջությունը, որոնց մեջ եվրոպացիների շարքում առաջին տեղում իտալացիներն են: «Alitalia-ի կողմից թռիչքների ներդրումը կնպաստի, որ մեր հարաբերությունները էլ ավելի ամրապնդվեն»,- հավելեց Բ. Սկապինին:

Alitalia ավիաընկերության տարածաշրջանում գլխավոր մենեջեր Ջովանի Սիմոնինիի խոսքով՝ չվերթները կիրականացվեն շաբաթը երկու անգամ: Տոմսի արժեքը, նրա բնորոշմամբ, բավականին մրցունակ է՝ երկկողմանի տոմսը դեպի Հռոմ կարժենա 299 եվրոյին համարժեք դրամ, իսկ այլ ուղղություններով՝ սկսած 349 եվրոյին համարժեք դրամից: Հռոմում ինքնաթիռը կլինի առավոտյան ժամը 7-ին, որը թույլ կտա օգտվել աշխարհի տարբեր երկրներ չվերթներից. «Մենք շատ երկրներում ենք ներկայացված և գիտենք, թե որքան հայեր կան աշխարհի տարբեր ծայրերում ու կարծում ենք` կօգնենք: Ընկերությունը նոր կառուցվածքով է հանդես գալիս, նորացրել է ինքնաթիռների պարկը, մոտ 75 նոր ինքնաթիռ է ձեռք բերվել, դեռ սպասում ենք 20-25 ինքնաթիռների: Մյուս բոլոր ինքնաթիռները վերակահավորվել են: Դրանք միջինը վեցուկես տարեկան են: Պատրաստ ենք նոր ներդրումների և գոհացուցիչ արդյունքների դեպքում պատրաստ ենք ավելացնել թռիչքների հաճախականությունը»:

Հարցին, թե «Զվարթնոց»-ի ծառայությունները «Արմավիա» ավիաընկերությունը չափազանց թանկ է անվանում, Alitalia-ի կարծիքով` ինչպիսի՞ն են դրանք, Ջ. Սիմոնինին պատասխանեց, որ իրենք չափազանց գոհ են «Զվարթնոց»-ի հետ կնքած պայմանագրից, սակայն մյուս օդանավակայանների հետ հրաժարվեց համեմատել` նշելով, որ համադրելի չեն:

Միաժամանակ նա հերքեց, որ Alitalia-ն կարող է հետաքրքրված լինել «Արմավիա»-ի գնմամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում