Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Ալեքսիս Սանչեսը մտադիր է նոր մրցաշրջանն այլ ակումբում սկսել: Այս մասին գրում է Sport.es-ը:
Պարբերականի տեղեկություններով՝ «Բարսելոնա»-ի ղեկավարությունը դեմ չէ խաղացողին բաց թողնել այլ ակումբ՝ կազմի համալրման համար գումար հայթայթելու նպատակով:
Չիլիացի հարձակվողի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրվում է Թուրինի «Յուվենթուս»-ը:









































