Թուրինի «Յուվենթուս»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբան մեկնաբանել է 2013/14 թվականների մրցաշրջանում ցուցադրած իր խաղը:
«Ես բավականաչափ առաջընթաց եմ գրանցել: Ինձ համար անսովոր է մրցակցությունների այսքան մեծ քանակը, բայց փորձը մեծ նշանակություն ունի իմ ապագայի համար:
Մանկությունից շատ ուշադիր հետևում եմ աշխարհի առաջնություններին: Երազանքս իրականացավ, քանի որ մասնակցելու եմ «Մունդիալ-2014»-ին»,- Պոգբայի խոսքերը մեջբերում Telefoot-ը:
Իտալիայի առաջնության 2013/14 թվականների մրցաշրջանում Պոգբան մասնակցել է 36 հանդիպումների, 7 գոլ է խփել և գոլային 11 փոխանցում կատարել:








































