Մեծ Բրիտանիայի բանակում յուրաքանչյուր չորրորդ նորակոչիկ շատ երիտասարդ է մարտական գործողություններին մասնակցելու համար: Յուրաքանչյուր 10-րդ բրիտանացի զինվորը 16 տարեկանից երիտասարդ է, իսկ յուրաքանչյուր 4-րդը`18-ից: Այս մասին գրում է The Independent-ը` վկայակոչելով Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությանը:
Այժմ Մեծ Բրիտանիայի զինված ուժերում ավելի քան 1700 անչափահաս զինվոր կա: 2013-2014-ին 16-ամյա նորակիոչիկների թիվն ավելացել է 13 տոկոսով:
Չնայած ընդունված ուղղումներին` առնվազն 20 17-ամյա զինվորներ են ուղարկվել Աֆղանստան և Իրաք` պաշտպանության նախարարության սխալների պատճառով:
«Բանակում ծառայելը երեխաներին վտանգի է ենթարկում և կարող է նրանց անդառնալի վնաս պատճառել: Իշխանությունները չպետք է գործի դնեն երեխաներին»,- կարծում են իրավապաշտպանները:









































