Friday, 26 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Ցանկություն և կարողություն

Ուորլիքի հայտնի ելույթից հետո քաղաքական օրակարգի թիվ մեկ խնդիրը կամ ուշադրության թիվ մեկ առարկան շարունակելու է մնալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը: Փաստն այն է, որ ղարաբաղյան հիմնահարցը Հայաստանում դադարեցրել է մնացյալ բոլոր զարգացումները, դարձել է հասարակական-քաղաքական կյանքի արգելակ: Ավելին` սկսել է արգելակվել անգամ հասարակական-քաղաքական միտքը, որը թե՛ ընդդիմության, թե՛ մարգինալ, թե՛ իշխանական դաշտերում աշխատում է միայն ու միայն ղարաբաղյան կարգավորման գործընթացի ուղղությամբ:

Ասել, թե գործընթացը դրան չարժե` իհարկե սխալ կլինի: Բայց նաև մեծ սխալ է գերագնահատել դրա առկա վիճակը, դրա պատճառները և հեռանկարները, ու ամբողջ հասարակական-քաղաքական էներգիան և ռեսուրսները կամ դրանց զգալի մասը դնել ղարաբաղյան գործընթացի ուղղության վրա: Վերջին տարիներին տեղի ունեցավ հենց այդ, և մենք թերևս դրա պատճառով է, որ արձանագրեցինք բացարձակապես անպտուղ ժամանակաշրջան: Որևէ հարթության վրա հնարավոր չեղավ առաջընթաց կամ ճեղքում արձանագրել:

Բուն պատճառն այն է, որ Հայաստանի հասարակական-քաղաքական ամբողջ ներուժը կամ ննջում է, կամ եթե արթուն է, ապա միայն ղարաբաղյան գործընթացի համար: Գործընթացի բուն բովանդակության մասին խոսվել է բավական շատ ու թերևս դեռ շատ կխոսվի: Տվյալ պարագայում, սակայն, պետք է փաստել, որ ըստ էության խնդիրը ղարաբաղյան գործընթացի բովանդակությունն էլ չէ: Լավ է զարգանում այն մեզ համար` տվյալ դեպքում կարծես թե բացարձակապես կարևոր չէ, քանի որ բուն խնդիրը այն է, որ գործընթացը վերջին տարիներին շարունակ կաշկանդել և արգելակելել է հասարակական ու պետական մի ամբողջ համակարգ, պետականության մի ամբողջ ընթացք:

Մինչդեռ բանն այն է, որ հենց այդ ընթացքով է պայմանավորված մեզ, այսինքն` Հայաստանի համար ղարաբաղյան գործընթացի այս կամ այն զարգացման նպաստավորությունը: Այսինքն` այդ գործընթացում Հայաստանն ինչ որ առարկայական հաջողություններ կամ հաջողությունների հավակնություն ներ կայացնելու հնարավորություններ կարող է ունենալ միայն այն դեպքում, երբ լուծի իր ներքին խնդիրները: Այդ ներքին խնդիրները նույնքան հայտնի են, որքան հայտնի են ղարաբաղյան առկա գործընթացի վտանգները: Հայաստանում հարկավոր է շոշափելի և կայուն կապ հաստատել պետական քաղաքականություն իրականացնողների և հասարակության միջև, որպեսզի Հայաստանի արտաքին գործընկերները հասկանան, որ գործ ունեն ոչ թե իշխանական լծակների համար պայքարող մի խմբի, այլ իր պետական շահը գիտակցող հասարակության և այդ հասարակության պատվերը քաղաքականության վերածող էլիտայի հետ:

Դրան հասնելու համար հարկավոր է, որ երկրի հասարակական-քաղաքական ներուժն ուղղվի ներքին խնդիրների շուրջ քննարկումների և բանավեճերի գեներացմանը, դրանք քաղաքական զարգացումների շարժիչ ուժ դարձնելուն, դրանց միջոցով գործընթացին հասարակությանը ներգրավելուն: Հայաստանում պետք է հիմնարար քննարկման ենթարկվի օրինականության և իրավունքի խնդիրը և այդ հանգամանքը դրվի բոլոր, անխտիր բոլոր գործընթացների հիմքում: Միայն դրանով կարող է Հայաստանն ամրանալ թե՛ ներսում, թե՛ արտաքին հարթության վրա: Հակառակ պարագայում, հասարակական-քաղաքական եղած առանց այն էլ սուղ ներուժը ամբողջությամբ կամ գրեթե ամբողջությամբ ուղղելով ղարաբաղյան կարգավորման գործընթացը քննադատելուն կամ գովաբանելուն` նշանակություն չունի, թե որ մեկի հետ գործ ունենք ավելի շատ կամ ավելի հաճախ, մենք ոչ միայն չենք կարողանալու այդ գործընթացում առկա մարտահրավերներին դիմագրավել և խնդիրների լուծում գտնել, այլ կորցնելու ենք նաև ներքին խնդիրների լուծման և մարտահրավերները դիմագրավելու հնարավորությունն ու ուժը:

Ղարաբաղյան գործընթացը ավելին է, քան Հայաստանի արտաքին քաղաքականության խնդիր: Ղարաբաղյան գործընթացը միջազգային օրակարգի թեմա է: Իսկ դա արդեն հարցը դարձնում է առավել ընդգրկուն, դրանից բխող ճառագումները դարձնում է բազմազան և բազմավեկտոր: Հետևաբար, Հայաստանը պետք է ամբողջապես, համալիր կերպով պատրաստվի ղարաբաղյան գործընթացին: Այն անշուշտ առնչվելու է կոնկրետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությանը, բայց այդ հարաբերությունը թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի համար ընդամենը մի նիշ է այն գլոբալ համատեքստում, որ ունի այդ գործընթացը:

Հետևաբար, խոսքը նոր աշխարհակարգում Հայաստանի նիշի մասին է, որին պետք է արժանանալ կամ որը պետք է նվաճել: Իսկ դրա համար հարկավոր է կարգի բերել ինքնզինքը, այսինքն` հարկավոր է կարգի բերել ներքին կյանքը, ղարաբաղյան գործընթացը ծառայեցնել ոչ թե այդ ներքին կյանքը ստվերելու և խնդիրներից հասարակական ուշադրությունը շեղելու գործին, այլ գործընթացը դարձնել այն խոշորացույցը, որը հնարավորություն կտա ավելի լավ տեսնել ներքին խնդիրներն ու մարտահրավերները: Ամեն ինչ կախված է ցանկությունից: Ամեն ինչ սկսում է ցանկությունից, ինչպես կասեր փիլիսոփան:

Հարցն այն է, թե ով ինչ է ցանկանում ներկայիս ժամանակահատվածում: Ըստ դրա էլ գործածվում է ղարաբաղյան կարգավորման գործընթացում: Բայց դրա հետ մեկտեղ, խնդիրը նաև կարողանալու մեջ է: Ով ինչ և ինչքան է կարող և ինչպես է կարող ղարաբաղյան գործընթացը ներքին կյանքի խոշորացույց դարձնելու գործում: Այստեղ է, որ կարծես թե կա լուրջ խնդիր, լրջագույն խնդիր, որն արտահայտվում է այս տարիների ընթացքում և կարծես թե շարունակվելու առաջիկայում: Համենայնդեպս, անցնող տարին այդ առումով ակնհայտ դարձրեց Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում ցանկության և կարողության պրոբլեմը: Կհաջողվի՞, արդյոք, դա հաղթահարել ապագայում` շատ դժվար է ասել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում