1961-ի նոյեմբերի 9-ին Լիվերպուլում գրամոֆոնի սկավառակների խանութ ունեցող Բրայան Էպստայնն այցելել է «Քևերն Քլաբ» սրճարան, որտեղ լսել է երիտասարդ երաժիշտների` The Beatles կոչվող քառյակին:
Դրանից 2 շաբաթ առաջ նրա խանութ էր մտել մի մարդ, որը փնտրել էր այդ խմբի սկավառակը: Բրայանը շատ է զարմացել. «բիթլզների» մասին նա չէր լսել: Նրա առաջին տպավորությունը երկակի է եղել: Հիացած երգերով` նա դժգոհ էր երաժիշտների արտաքին տեսքից և պահելաձևից: Նա բռնկվել է նրանց մենեջերը դառնալու ցանկությամբ:
Բրայանը քիչ է համապատասխանել The Beatles-ի մենեջերի դերին: Նա ընդհանրապես փորձ չի ունեցել երաժշտական բիզնեսում: Նա նաև բացարձակապես նման չի եղել խմբի տղաներին: Սակայն մի քանի հանդիպումից հետո տղաները համաձայնել են նրա առաջարկին:
Բրայանը ստեղծել է The Beatles-ի բեմական կերպարը, նրանց կարգապահություն է սովորեցրել, աշխատել է նրանց արտաքին տեսքի վրա, սովորեցրել է մատուցել իրենց երաժշտությունը: Ավելի ուշ Ջոն Լենոնն ափսոսանք է հայտնել, որ The Beatles-ին այդպես «հղկել են»: Էպստայնը տղաներին արգելել է ելույթ ունենալ ցածր հոնորարներին դիմաց, նրանց սեփական փողերով գնված էլեգանտ սև կոստյումներ է հագցրել, պայմանավորվել է լավագույն ստուդիաների հետ:
1963-ի աշնանից The Beatles-ը հայտնի դարձավ աշխարհին: Էպստայնը հանակարծամահ է եղել 1967-ին, և այդ կորուստը The Beatles-ի վերջի սկիզբը դարձավ:











































