Կաննի 67-րդ կինոփառատոնում լավագույն սցենարի համար մրցանակի է արժանացել Անդրեյ Զվյագինցևի և Օլեգ Նեգինի «Լևիաթան» ֆիլմը՝ գրում է Gazeta.ru-ն:
Լավագույն ռեժիսոր է ճանաչվել «Աղվեսների որսորդ» ֆիլմը նկարահանած Բենեթ Միլլերը:
Ժյուրիի մրցանակին են արժանացել միանգամից երկու ֆիլմ՝ «Մայրիկ» (ռեժիսոր՝ Քսավյե Դոլան) և Ժան Լյուք Գոդարի «Բառեր, հաջողություն» ֆիլմերը:
Լավագույն դերասաններ են ճանաչվել Թիմոտի Սփոլը և Ջուլիանա Մուրը:










































