ՆԱՏՕ-ն հետաձգել է դաշինքի 28 անդամ երկրների զինվորական ներկայացուցչության ղեկավարների այցը Վրաստան: Այս մասին «Ռուսթավի-2» հեռուստաալիքին հաղորդել է ՆԱՏՕ-ում Վրաստանի դեսպան Գրիգոլ Մգալոբլիշվիլին:
Նա հայտարարել է, որ հանդիպումն անորոշ ժամանակով հետաձգվել է՝ Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով, և չի բացառել, որ հետաձգման պատճառը կարող է լինել նաև Վրաստանի զինված ուժերի միացյալ շտաբի ղեկավար, գեներալ Գեորգի Կալանդաձեի ձերբակալությունը:
«Սակայն այս հարցը կքննարկվի հաջորդ շաբաթ, և մենք այս որոշման մանրամասները կիմանանք հենց այդ ժամանակ»,-ասել է Մգալոբլիշվիլին:






































