Tuesday, 16 06 2026
Մեռնող Ռուսաստանում հայերը կորուստներ են կրում. մեծ հայրենադարձության ժամանակն է
Իշխանության 30 տոկոսը օկուպացված է. կոլաբորացիոնիզմի դրոշ են բարձրացրել
Թրամփը հայտարարում է Իրանի հետ գործարքի կնքման մասին, իսկ Իսրայելը փորձում է խափանել այն
Իսրայելի «ոսկեդարը փորձության է ենթարկվում»
Համագործակցության նոր հեռանկարներ՝ Լոնդոնի «Sotheby’s» աճուրդային տան հետ
ՄԻՊ-ի և ԱՆ-ի համագործակցության արդյունքում կազմակերպվել է Ադրբեջանում ազատությունից զրկված և Հայաստան վերադարձած անձի բուժօգնությունը
Հայտնի են Խաչատրյանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթի հաղթողները
Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր․ համայնքային ոստիկանների բացահայտումները
«Նոթեյշնս» երաժշտական լաբորատորիան ստացել է գրեթե 250 հայտ՝ աշխարհի ավելի քան 38 երկրից
Ծաղկաձորի ճոպանուղու հողամասն այլևս ՀԱՕԿ-ինը չէ
Երևանում անցկացվում է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Եվրոպայի խմբի հանդիպումը
Հայաստանը ներկայացվել է National Geographic Italia-ի մայիսյան համարում
Պապիկյանը Eurosatory 2026 միջազգային ցուցահանդեսի ցուցադրական պարապմունքից տեսանյութ է հրապարակել
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
Գրանցվել է 775 դեպք, որից 236-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Շրջանառության մեջ է դրվում նոր հուշադրամ
Անցած 3 օրում գրանցվել է 31 ավտովթար․ 44 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
ԱԺ խորհուրդը հաստատել է հունիսի 16-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը
Մայիսի 1-31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներ․ ՊԵԿ
22:30
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 180-ը
Հայաստանում ազատությունից զրկվածների թիվը հատել է 3000-ի շեմը. Գալյան
22:10
Ուկրաինայի ռազմածովային ուժերը Alkmaar տեսակի հակաականային նավ է ստացել Նիդեռլանդներից
Միջուկային զենքից Իրանի դեկլարատիվ հրաժարումը Իսրայելին չի հետաքրքրում. մեզ պետք են ռեալ քայլեր
21:50
Թրամփը սպառնացել է 100-տոկոսանոց մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների վրա
Օսկանյանը «պադոշ» է. ինչ երեսով է ընտրություն բառը օգտագործում
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 4 թեկնածուի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրությունների լեգիտիմության հարց է առաջանում. ԿԸՀ որոշումն ապօրինի է
21:08
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի
Բաքուն «ձգտում է TRIPP-ը «Միջին միջանցք» աշխարհաքաղաքական նախագծից դուրս թողնե՞լ»
20:50
Իտալիայի վարչապետն ընդգծել է Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը

ՀՀԿ-ն գործարարի նոր խորհրդարան չի բերել. Հովհաննես Սահակյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանի խոսքերով՝ Սերժ Սարգսյանն առաջին անգամ չէ, որ կոռուպցիայի դեմ պայքարի խնդիրներ է բարձրացնում: «Նախագահը բազմաթիվ հանդիպումներ է ունեցել ոստիկանության, արդարադատության խորհրդի և այլնի հետ, վեր հանել խնդիրները: Պարզապես եթե քաղաքական ուժը կենսունակ է և մտադիր է քաղաքական դաշտում երկար ժամանակ գործունեություն ծավալել, նրա ամենօրյա աշխատանքը կարող է դիտվել նախընտրական PR: Նախագահը համակարգում է երկրում տեղի ունեցող իրադարձությունները, և եթե կան խնդիրներ, և նախագահը մտահոգվում է, ես վատ բան չեմ տեսնում»,- «Կենտրոն» հեռուստաընկեության «Ուրվագիծ» հաղորդման եթերում հայտարարել է ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղարը:

Նա ասել է, որ նախագահի ուշադրության մշտական սևեռում կա այդ խնդիրներին, և առաջինը հենց ՀՀԿ-ն է բարձրացրել և քննարկման առարկա դարձրել խնդիրները: Խնդիրն այլ է. «Կոռուպցիան մշտական պայքար է պահանջում։ Դա բույս չէ, որ արմատները հանես ու չաճի: Տարբեր ժամանակահատվածներում տարբեր դրսևորումներ է ունենում, և դրա համար պետք է մշտական պայքար»:

Հովհաննես Սահակյանն ասել է, որ կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովը մշտապես գործել է, և հաջողություն ունենալու համար պետք է հավատանք և համախմբվենք, ամբողջ հասարակությունը համախմբվի և օգնի, որ այդ միջոցառումները կյանքի կոչվեն:

Հարցին, թե ինչու իշխանությունն ու բիզնեսը չեն տարանջատվում, Հովհ. Սահակյանը պատասխանել է, որ պետք է իշխանությունն ու բիզնեսը տարանջատվեն, և դա չպետք է անի միայն ՀՀԿ-ն: Տարբեր քաղաքական ուժեր, որ դերակատար են, պետության մեջ, պետք է իրենք ևս պայքարեն, օրինակ՝ ԱԺ գործարարներ չբերելով:

«Եթե դուք նայեք, կտեսնեք, որ ՀՀԿ ցուցակով որևէ բիզնեսմեն խորհրդարան չի եկել: Եվ եթե բոլոր քաղաքական ուժերը կամք ցուցաբերեին և հետևեին այդ օրինակին, մեր գործը հեշտ կլիներ»,- ասել է Հովհաննես Սահակյանը:

Նա անդրադարձել է նաև այս տարի արտագաղթի և արտագնա աշխատանքի մեկնելու մտահոգիչ թվերին՝ ասելով. «Երբ մարդը արտագնա աշխատանքով փորձում է ընտանիքը պահել, դրա մեջ վատ բան չեմ տեսնում: Երբ գնում-չեն գալիս, դա է մտահոգիչ: Աշխարհը բաց է»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում