Այսօր Բրյուսելի կենտրոնում փոխհրաձգության հետևանքով զոհվել է առնվազն 4 մարդ: Եվս մեկը ծանր վիրավորվել է: Այս մասին տեղեկացնում է Soir պարբերականը՝ հղում անելով հրշեջ փրկարարներին:
Դեպքը տեղի է ունեցել հրեական մշակույթի թանգարանից ոչ հեռու: Դեպքի վայրում են մի քանի շտապօգնության մեքենաներ: Թաղամասը շրջափակել են ոստիկանները:










































