Այս տարի Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումները մեկնարկեցին մայիսի 17-ին՝ Գյումրիում, և ամփոփվեցին այսօր՝ Երևանում, Ազատության հրապարակում տեղեկատվական ցուցահանդեսով և տոնական համերգով:
Ցուցահանդեսին ներկայացված էին Հայաստանում ԵՄ օժանդակությամբ իրականացվող 60-ից ավելի ծրագրեր՝ կրթության, աղքատության նվազեցման, առևտրի, երիտասարդական նախագծերի, մշակույթի, բնապահպանության, միգրացիայի և այլ ոլորտներից:
Տեղեկատվական ցուցահանդեսին մասնակցում էր «Սյունիք երիտասարդական կենտրոն» ՀԿ-ն, որի ներկայացուցիչ Աննա Օհանջանյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ «Սյունիք երիտասարդական կենտրոն»-ը իրականացնում է «Իմացիր քո իրավունքները» ծրագիրը, որը ֆինանսավորվում է ԵՄ կողմից:
Ծրագրի հիմնական նպատակն է պաշտպանել Սյունիքի մարզի քաղաքացիների իրավունքները: Նրա խոսքով՝ ծրագրի ամենակարևոր արդյունքն այն էր, որ Մեղրիում բացվել է հանրային ընդունարան, որը մեկ տարվա ընթացքում կարողացել է որոշակի լուծումներ տալ քաղաքացիների դիմումներին և խորհրդակցություններ տրամադրել իրավունքների վերաբերյալ:
Եղել է հարյուրից ավելի խորհրդատվություն, բայց ընթացք տված դիմումները վեց ամիսների ընթացքում չորսն են:
«Դիմումները կոնկրետ Մեղրու տարածաշրջանից էին, և, որպես այդպիսին, այնտեղ չեն խաթարվում մարդու իրավունքները, և մարդիկ այնքան էլ բողոքական չեն»,- ասաց Աննա Օհանջանյանը:
Ավելին՝ տեսանյութում:









































