Թուրք ձեռներեցները հույս ունեն, որ իրենց արտադրանքին մեծ հաջողություն է սպասվում Ռուսաստանում: Sabah թերթի տեղեկացմամբ` պատճառը պարզեցված մաքսազերծումն է, որը շուտով ուժի մեջ կմտնի` ռուս-թուրքական միջկառավարական համաձայնությունների և ծրագրերի համաձայն:
Այսպիսով, եթե նախկինում ապրանքները, հատկապես` սնունդը, օրեր շարունակ մնում էր ռուսական անցակետում, արդեն դրանք կկարողանան ավելի շուտ հասնել սպառողին: Հարցն այն է, որ հատկապես շոգ ժամանակ մնալով անցակետում` շատ մթերքներ փչանում էին:
Օրինակ` 2011-ին 58 տ թուրքական լոլիկ էր ոչնչացվել Ռուսաստանում, որովհետև փտել էր:
Իր երկրում թուրքական կողմը ևս ապրանքների հեշտացված մաքսազերծման մի ամբողջ ծրագիր է մշակել, որի իրականացման համար պաշտոնական Անկարան արդեն $5 մլն է ներդրել:









































