Tuesday, 14 05 2024
Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին
Ուղիղ․ Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովը
Եվրոպական ներդրումային բանկի այս ծրագրի գնահատված ընդհանուր արժեքը կկազմի 37.1 մլն եվրո. փոխքաղաքապետ
ՔՊ խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանին Երևանի ավագանիում կփոխարինի Քրիստինե Վարդանյանը
Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել ԱՄՆ պետքարտուղարի օգնականին
Քաղաքացին ընկել է մոտ 7 մետրանոց փոսը․ նա հոսպիտալացվել է
11:00
«Նախկինի պես հավատում ենք, որ խաղաղությունը հնարավոր է»․ Պատել
Զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը
Ակցիայի 38 մասնակից բերվել է ոստիկանություն
10:15
ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայում է
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին
Ընդդիմությունը հասարակությանն առաջնորդում է մի տեղ, որտեղ նրան մենակ է թողնելու
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Ուղիղ. Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են, փակ են որոշ փողոցներ
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը

Սերժ Սարգսյանն ու մյուսները

Առկա ներքաղաքական գործընթացում Հանրապետական կուսակցության տարբեր կալիբրի գործիչներին լրագրողները երևի թե զզվեցրել են կուսակցության այսօրվա համագումարում հնչած ելույթների մասին իրենց հարցերով:

Այս հրապարակման շրջանակում ընդամենը դիտարկենք ՀՀԿ-ականներին շատ տրվող և արդեն իսկ երևի թե նրանց ահագին զզվեցրած (այդ տերմինը ՀՀԿ-ում պետք է որ տարածում գտած լինի, քանի որ դա ՀՀԿ նախագահի բառամթերքում տեղ ունեցող տերմին է) հարցը` ինչո՞ւ են նրանք մի բան ասում, իսկ հետո Սերժ Սարգսյանն իր ամփոփիչ ելույթով չեզոքացնում և ոչնչացնում է նրանց: Ախր ինչո՞ւ մեր լրագրողները չեն ուզում հաշտվել այն իրողության հետ, որ այդ մարդիկ Սերժ Սարգսյանի հետ կապ չունեն: Ընդ որում` չունեն վաղուց և չեն ունեցել երբեք: Եթե Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ն է գլխավորում, իսկ նրանք ՀՀԿ անդամ են և նույնիսկ պատգամավոր, դա դեռ չի նշանակում, որ այդ մարդիկ կապ ունեն Սերժ Սարգսյանի հետ կամ Հայաստանի իշխանության հետ:

Այստեղ որևէ կողմի արժեքի հարց չէ, պարզապես Սերժ Սարգսյանն ու այդ ՀՀԿ-ականները իրար հետ կապ չունեն, այդ ՀՀԿ-ականները իշխանության հետ կապ չունեն: Ի՞նչ իմանան այդ ՀՀԿ-ականները, թե ինչ է մտածում Սերժ Սարգսյանը, ինչպես է մտածում: Ո՞վ է նրանց բանի տեղ դնում, ո՞վ է նրանց տեղեկություններ տալիս իրական քաղաքական գործընթացների մասին: Այդ իշխող մեծամասնություն կոչված հանրույթը իրականում քաղաքական պրոցեսներին տիրապետում է ընդամենը բամբասանքների մակարդակով, և ասենք` տնային տնտեսուհիներից փոքր-ինչ ավելի կոմպետենտ կարող է լինել այն պարզ պատճառով, որ տնտեսուհիների հիմնական գործն, այնուամենայնիվ, ճաշ եփելն ու ավլելն է, իսկ բամբասանքը հանգիստն ու ժամանցն է, իսկ այս մարդկանց բուն գործը հենց բամբասանքն է, որ թյուրիմացաբար համարում են քաղաքականություն: Այդքանը:

Հարգելի՛ լրագրող գործընկերներ, դադարեք այդ մարդկանց հարցնել Սերժ Սարգսյանի խոսքերի և իրականության միջև կապի մասին, տրամաբանություն փնտրել այդ կապի մեջ: Մի ծանրաբեռնեք այդ գործիչներին ավելորդ հարցերով: Այդ հարցերին պատասխանելու փոխարեն, նրանք մի երկու բան ավելի կբամբասեն: Ամեն ինչ շատ ավելի պարզ է ու հստակ երևում է, կամ ավելի շուտ Սերժ Սարգսյանը հստակ ցույց է տալիս, որ այդ մարդիկ իր հետ կապ չունեն, իրեն այլևս պետք չեն ու ընդհանրապես այլևս իշխանական համակարգում պիտանելիության ռեսուրսները սպառել են:

Սերժ Սարգսյանն ասում է․ «Իշխող կուսակցությունն ու ընդդիմությունը, որքան էլ իրար քննադատեն, իմ համոզմամբ, թշնամիներ չեն, նույնիսկ եթե մեր որոշ քաղաքացիների մոտ բուռն քաղաքական բանավեճերի լայն լուսաբանումից նման տպավորություն ձևավորվի: Մենք կիսելու հայրենիք չունենք. մենք պետք է իրար փոխլրացնենք, որպեսզի պաշտպանենք ու ծաղկեցնենք մեր հայրենիքը»՝ ըստ էության փորձելով երկխոսել ընդդիմության հետ, անկախ բուն շարժառիթներից, մյուս կողմից էլ` փորձում է հասարակության աչքին ձերբազատվել, այսպես կոչված, իշխող մեծամասնությունից: Ընդ որում, այստեղ ազատվելը պետք չէ հասկանալ ֆիզիկական իմաստով: Նրանցից շատերը կարող են մնալ նաև հաջորդ խորհրդարանական շրջանի համար, բայց արդեն շատ պարզ ու հստակ ուրվագծվում է, որ Սերժ Սարգսյանի իշխանություն կոչված շրջանակը ամենևին էլ այդ մարդիկ չեն:

Կա՞, թե՞ ոչ այդ շրջանակը` այլ խնդիր է: Այստեղ, իհարկե, իրավիճակը միարժեք չէ: Համենայնդեպս, նկատելի է նաև այն, որ Սերժ Սարգսյանը հնարավորինս ակտիվորեն, այսպես ասած` ընդգծելով իր հետ կապ չունեցողների շրջանակը, նույն ակտիվությամբ և համարձակությամբ չի կարողանում ընդգծել կամ մատնանշել, այսպես ասած, իր շրջանակը, իր իշխանության թիմը: Դա վկայում է, որ այդ հարցում նա ունի որոշակի դժվարություններ, այլապես ավելի բաց կխաղար: Իսկ քանի դեռ նա բաց չի խաղում, մնում է արդեն բացասման մեթոդով առաջ գնալ և փորձել պարզել, թե ո՞վ է Սերժ Սարգսյանի շրջանակը, ո՞րն է նրա իշխանական թիմը: Առայժմ ում չեն հանել, այսպես ասած, նա մնում է թիմի անդամ, սակայն քանի որ Սարգսյանը հստակ հաստատումներ չի տալիս, գրեթե բոլորը ենթադրյալ անդամներ են ու ամեն պահի կարող են դրվել շրջանակից դուրս:

Ընդհանրապես նկատելի է, որ Սարգսյանն իր նախագահության երկրորդ ժամկետի այս ժամանակաշրջանի կրեդոն, կամա, թե ակամա, դարձնում անորոշությունը բոլոր առանցքային հարցերում: Չունենալով որոշումներ կայացնելու իշխանական հստակ մեխանիզմ` Սերժ Սարգսյանը պարզապես փորձեց այդ անորոշության միջոցով որևէ որոշում կայացնելու գործընթացը դժվարացնել նաև իշխանական սուբյեկտների համար` նրանց առկախելով սպասողական վիճակում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում