Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերն իր երկրորդ հանդիպումն անցկացրեց ATP-ի՝ Լոնդոնի Ամփոոփիչ մրցաշարում:
Ֆեդերերի մրցակիցն էր իսպանացի Դավիդ Ֆերերը: Շվեյցարացուն հաջողվեց 6:4, 7:6 (7:5) առավելության հասնել Պիրենեյան թերակղզու ներկայացուցչի հանդեպ:
Հատկանշական է, որ մրցապայքարը տևեց 1 ժամ 48 րոպե:
Այսպիսով՝ Ֆեդերերը երկրորդ անընդմեջ հաղթանակն է տանում Լոնդոնի Ամփոփիչ մրցաշարում, իսկ Ֆերերը՝ առաջին պարտությունը կրում:




































