Միջադեպը տեղի է ունեցել լույս շաբաթ գիշերը։ Տեղի իշխանությունների տվյալներով՝ անհայտ անձինք Այլա Վիստա շրջանում ավտոմեքենայից կրակ են բացել մի խումբ մարդկանց վրա։
Կալիֆոռնիայի Սանտա Բարբարա քաղաքի համալսարանի մերձակայքում սպանվել է յոթ հոգի, այդ թվում՝ կրակողը: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը։
Միջադեպից հետո տեղական իշխանությունները հայտարարել են ահազանգ և բնակիչներին խնդրել չլքել իրենց տները։












































