Բրիտանացի գիտնականները պարզել են, որ կարմրամազ մարդիկ ավելի հաճախ ծնվում են խոնավ և ցուրտ կլիմայով երկրներում: Հետազոտողները, որոնք մի քանի տարի շարունակ համեմատում են տարբեր երկրների բնակիչների մազերի գույները, եկել են այն եզրակացության, որ ավելի շատ կարմրամազեր ծնվում են Եվրոպայի հյուսիսում:
Առաջատար է դարձել Մեծ Բրիտանիան, քանի որ շոտլանդացիների 13 %–ը, իռլանդացիների 10 %–ը և անգլիացիների 6 %-ն ունեն վառ կարմիր մազեր:
Հետազոտողներից Ալիստեր Մոֆֆատը հայտարարել է, որ նման վիճակագրությունն, ամենայն հավանականությամբ, բացատրվում է արևային լույսի սակավությամբ:
«Տաք երկրներում ապրող մարդիկ մաշկի մուգ գույն ունեն, իսկ ահա հյուսիսի բնակիչները սպիտակամորթ են: Բոլոր կարմրամազ մարդիկ այդպիսին են՝ շատ զգայուն են արևի ճառագայթների նկատմամբ , հնարավոր է պեպեններ ունենան»,- նշել է նա:







































