Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչի` «Ռեալ»-ի և «Ատլետիկո»-ի դիմակայությունից առաջ Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Պաուլու Բենտուն հայտնել է, որ ցանկանում է հաղթողի կարգավիճակում տեսնել Կարլո Անչելոտիի սաներին:
Բենտուն նշել է, որ իրադարձությունների նման զարգացումը ցանկալի կլինի Պորտուգալիայի հավաքականի համար:
«Անձամբ ես պարզապես կհետևեմ խաղին և կվերլուծեմ այն: Բայց ցանկանում եմ, որ Քրիշտիանու Ռոնալդուն, Ֆաբիո Կոենտրաոն և Պեպեն ազգային թիմ ժամանեն հոգեբանական համապատասխան վիճակում: Այդ պատճառով լավ կլինի, եթե նրանք հաղթեն: Ցանկացած դեպքում այս խաղից հետո նրանք պետք է կենտրոնացնեն ուշադրությունը աշխարհի առաջնության վրա»,- Marca-ն մեջբերում է Բենտուի խոսքերը:






































