Monday, 13 05 2024
Քաղաքացին վայր է ընկել շենքի տանիքից և մահացել
Մեհրաբյան online
Ադրբեջանի հետ եկել ենք համոզման՝ սահմանազատման գործընթացը սկսել Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա
Գազայում մարդասիրական նոր անցակետ է բացվել
Ինձ վերագրվող «փաստական» տեղեկությունների վերաբերյալ. Բաբաջանյան
3 անգամ խնայում ենք բենզինային շարժիչների համեմատ․ ԿԲ նախագահը՝ էլեկտրական ավտոմեքենաների մասին
Իրաքի հետ հարաբերությունները արտաքին քաղաքական դաշտում բավական բարվոք են․փոխնախարար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Լիտվայի նախագահն ու վարչապետն անցել են պետության ղեկավարի ընտրությունների երկրորդ փուլ
Բողոքի ակցիաների և Եվրամիության քննադատության ֆոնին՝ կրկին պաշտպանվեց «ռուսական» օրինագիծը
Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարած վարորդին մեղադրանք է ներկայացվել
ՀՀ նախագահը հանդիպել է Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական միության ներկայացուցիչների հետ
ՀՀ վարչապետն ու ԵԱՀԿ գործող նախագահը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ
13:15
Թուրքիայում տեղի կունենա Հունաստանի վարչապետի և Էրդողանի հանդիպումը
Քաղաքացիները փակել են Թումանյան-Հյուսիսային պողոտա
Որևէ կաթիլ լրջություն այդ մարդկանց նկատմամբ չեմ կարող ունենալ. Միրզոյանը՝ նախկին դիվանագետների մասին
Երևանում բողոքի ակցիայի ընթացքում քաղաքացու ավտոմեքենան վնասելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Խաչով պատերազմ հրահրելը կարող է հակամարտությանը կրոնական բնույթ հաղորդել՝ աղետալի հետևանքներով
Թուրքիայում Ադրբեջանի ռազմական կցորդը նշանակվել է ՊՆ փոխնախարար
Ալմաթիի հանդիպումից ակնկալիք չէր կարող լինել. այս վիճակում ճեղքման հասնելն իրատեսական չէ
Թբիլիսիում 20 ցուցարար է ձերբակալվել
Սրանք սիրում են կորցրածի վրա լացել. նպատակը Հայաստանը հզորացնելը չէ
Վրաստանի խորհրդարանի կոմիտեն 1 րոպեում աջակցել է օտարերկրյա գործակալների օրենքը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ՀՀ ՄԻՊ-ը բողոքի ակցիաների ընթացքում ԶԼՄ-ների գործունեությունը խոչընդոտելու կապակցությամբ պարզաբանումներ կպահանջի իրավապահներից
Բաքուն ակտուալացնում է «շրջափակված» Նախիջեւանի հարցը. սպասե՞լ էսկալացիայի
Վայոց Ձորում բողոքի ակցիայի մասնակիցը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին. ՔԿ
Բերետավորները բերման են ենթարկում քաղաքացիներին, որոնք Սրբազանի կոչով փակում են Կենտրոնի փողոցները
Հեղափոխական նոր՝ GIS մեթոդ ենք սկսել կիրառել՝ մեր ծառայություններն ավելի թափանցիկ կդառնան. Ավինյան

Երբ մեկնաբանություններն էլ են ավելորդ

Երևի թե որևէ երկիր չէր կարող իր քարոզչական գերհզոր հնարավորություններով հանդերձ վարկաբեկել Ռուսաստանը Հայաստանի հասարակության աչքին, որքան դա արեցին հենց Հայաստանի և Ռուսաստանի իշխանություններն իրենց ապաշնորհ քաղաքականությամբ:

Անկախությունից հետո Հայաստանի հանդեպ ռուսական քաղաքականությունը կարծես թե կառուցված լիներ հատուկ վարկաբեկվելու տրամաբանությամբ, և տարեցտարի այդ իրավիճակը էլ ավելի խորացավ, իսկ վերջին տարիներին ընդհանրապես վերածվեց կատարյալ խայտառակության: 1990-ականների առաջին կեսին հայ-ռուսական փոխհարաբերությունը, Հայաստանի հանդեպ Ռուսաստանի քաղաքականությունը դեռ տեղավորվում էր քաղաքական տրամաբանության մեջ, Ռուսաստանը դեռ փորձում էր Կովկասում հետապնդել քաղաքական, ոչ թե կայսերապաշտական նպատակներ: Սակայն Ռուսաստանի ներսում նեոկայսեր՝ Պուտինի հաղթանակից հետո վերջնականապես վերացան Ռուսաստանի կովկասյան քաղաքականության վերջին ծվենները, և Ռուսաստանն անցավ կայսերապաշտության դասական դրսևորումների՝ չհասկանալով մի պարզ բան, որ ժամանակակից աշխարհում դասական կայսերապաշտությունն ապագա չունի և պետք է ազդեցության գոտիներ ձեռք բերել գրավիչ առաջարկներով, փոխշահավետ տեխնոլոգիաներ ներդնելով: Բայց քանի որ այդ ամենը գիտակցելու ունակ էլիտա Ռուսաստանի իշխանական համակարգում չկա, Ռուսաստանի ռազմավարությունը վերածվեց ավարառության, ինչն էլ Կովկասում փշրեց Ռուսաստանի հանդեպ վստահության վերջին բաստիոնի՝ Հայաստանի հասարակական կարծիքի հիմքերը:

Ներկայումս միգուցե Հայաստանում կրկին ամենավստահելին համարվում է Ռուսաստանը, բայց դա արդեն հարաբերական առավելություն է, որն անշեղորեն գնում է դեպի նվազման, հատկապես երիտասարդ սերնդի մոտ: Իրավիճակը է՛լ ավելի խորացրեց այն, որ սրընթաց դեգրադացիա էր տեղի ունենում նաև Հայաստանի իշխանական համակարգում, և այդ համակարգը Ռուսաստանի համար ոչ թե հանդիսանում էր յուրօրինակ թեստ ռուսական քաղաքականության արդյունավետության չափման համար, որով Երևանից ազդակներ կգնային Ռուսաստանի այս կամ այն արածի վերաբերյալ, այլ պարզապես իր լիակատար ենթակայությամբ համակարգը է՛լ ավելի բթացրեց ռուսական զգացողությունների համակարգը և դրա անզգայացումը դարձրեց գրեթե անշրջելի: Այդպիսով Ռուսաստանը վերջնականապես կորցրեց չափի զգացումը Հայաստանի հանդեպ հարաբերություններում, իսկ Հայաստանի իշխանությունն էլ պարզապես այդ ամենը չափելով ընդամենը սեփական իշխանության պահպանման պրիզմայով՝ նպաստեց Ռուսաստանի լիակատար սահմանազանցությանը:

Այսպիսով, մենք այսօր ունենք հայ-ռուսական մի հարաբերություն, որն ըստ էության չի համապատասխանում թե՛ Հայաստանի, թե՛ Ռուսաստանի հասարակությունների և պետությունների շահերին ու բավարարում է ընդամենը էլիտաների փառասիրությունը և նեղ իշխանական շահը: Այդպիսի պարագայում, իհարկե, Հայաստանի հասարակությանն այլ բան չի մնում, քան մեկընդմիշտ հրաժարվել Ռուսաստանի հետ որևէ ռազմավարական հարաբերությունից: Եվ փաստացի, եթե մենք գործ ունենք ներկայիս որակներով Ռուսաստանի հետ, ապա այդ քայլին պետք է դիմել անհապաղ: Սակայն խնդիրն այն է, որ մենք չենք կարող ընդհանրապես անտեսել ռուսական գործոնը թե՛ տարածաշրջանում, թե՛ Հայաստանում, որը հայ-ռուսական հարաբերության խորագույն դեգրադացիայի տարիներին Հայաստանում ձեռք է բերել հսկայական տիրույթներ, որոնք եթե ամբողջությամբ դրվեն դեստրուկտիվիզմի ռեժիմում, կարող են իրավիճակն ուղղակի դարձնել պայթյունավտանգ: Իսկ կայսերապաշտական մտածողությամբ ողողված ռուսական իշխանական էլիտան րոպե անգամ չի վարանի Հայաստանում եղած ռեսուրսը դեստրուկտիվ ռեժիմի անցկացնելու հարցում, եթե Հայաստանը ռազմավարական վերանայումների ենթարկի Ռուսաստանի հետ հարաբերությունը: Բայց Հայաստանն այլ ելք չունի էլ, քանի որ այդ հարաբերությունն արդեն Հայաստանի անվտանգությանն է սպառնում ոչ միայն կարճաժամկետ և միջնաժամկետ, այլ նույնիսկ արդեն երևի թե երկարաժամկետ առումներով:

Այսինքն՝ մենք այդ իմաստով կանգնած ենք իսկապես դժվարին և նույնիսկ փակուղային իրավիճակի առաջ: Մի կողմից՝ հասկանում ենք, որ ռուսական գործոնն արդեն մաշում է հայկական պետականության պոտենցիալը, մյուս կողմից՝ բազմաթիվ սոցիալ-տնտեսական և քաղաքական կապանքներով մենք վերջին տարիներին կապկպվել ենք Ռուսաստանի կողմից և չենք կարող մեզ ճկունություն թույլ տալ: Վերջին հաշվով, ռազմավարական առումով, Ռուսաստանի հետ հարաբերության խզումը չի կարող ինքնանպատակ լինել: Ավելին՝ պարզապես անմտություն կլինի հրաժարվել այդպիսի հզոր տարածաշրջանային տերության հետ հարաբերությունից: Բայց Հայաստանին պետք է հարաբերության այլ որակ, և Ռուսաստանին էլ է դա պետք, քանզի ներկայիս որակը ռուսների հանդեպ հակակրանքից բացի, որևէ լավ նստվածք Հայաստանի հասարակության մոտ չի թողնում:

Հայաստանին պետք է Ռուսաստանի հետ հարաբերության արդիական համակարգ, որը հիմնված լինի փոխշահավետ հանրային, ոչ թե իշխանական գործարքների վրա: Հայաստանում և Ռուսաստանում առաջիկա տարիներն ընտրական են, և հարցն այն է, թե արդյո՞ք դրանք ինչ-որ բան կարող են փոխել մտածողության, պատկերացումների, ռազմավարության և մարտավարության առումով: Առայժմ, եթե անկեղծ լինենք, ակնհայտ է, որ այդ ասպարեզում փոփոխության սպասումներն իզուր են: Թե՛ Ռուսաստանում, թե՛ Հայաստանում իշխանական էլիտաների գլխավոր խնդիրը վերարտադրությունն է, և ավելի լայն ու ընդգրկուն նպատակներն ու կարգախոսները առայժմ կրում են զուտ դեկլարատիվ-քարոզչական բնույթ: Հետևաբար վերարտադրության դեպքում հայ-ռուսական վտանգավոր հարաբերությունները կշարունակեն իրենց ավերիչ ընթացքը թե՛ կրթական, թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական բնագավառում:

Թվում է, թե ռազմական ոլորտը բացառություն է, սակայն այստեղ էլ բավական խորհրդանշական պետք է լինի վերջերս Ռուսաստանում արձանագրված իրողությունը, երբ այդ երկրի պաշտպանության նախարարությունը հրաժարվում էր ինքն իր երկրի արտադրած տանկերը գնելուց: Մեկնաբանությունները, ինչպես ասում են, ավելորդ են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում