Մադրիդի «Ռեալ»-ի նախկին հարձակվող Ռաուլը հույս է հայտնել, որ «արքայական ակումբ»-ը հաղթանակ կտանի Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչի «Ատլետիկո»-ի դեմ խաղում: Այդ մասին Marca-ն:
Ռաուլը նշել է, որ հետաքրքիր և դիտարժան պայքար է ակնկալում:
«Մադրիդյան երկու ակումբները եզրափակիչի ուղեգիր են նվաճել, քանի որ ապացուցել են, որ լավագույններն են Եվրոպայում: Նրանք բարդ ուղի են անցել` հաղթելով հզոր մրցակիցների: Արդյունքում` մենք կդառնանք իսպանական եզրափակչի ականատեսներ: Սա դերբի է, և խաղը յուրահատուկ կլինի: Հաճույքով կհետևեմ դիմակայությանը և, հուսով եմ, որ «Ռեալ»-ը կհաղթի»,- Marca-ն մեջբերում է Ռաուլի խոսքերը:







































