Լոնդոնի «Չելսի»-ի պաշտպան Գերի Կեյհիլը խոսել է երեկ տեղի ունեցած «Չելսի» – «Շախտյոր» խաղի մասին:
«Այս թիմի դեմ բարդ է խաղալը: Առաջին հանդիպմանը «Շախտյոր»-ն ուղղակի աներևակայելի էր:
Վիլիանը, իհարկե, ֆանտաստիկ մի երևույթ է, սակայն նրանց թիմն այնքան ֆանտաստիկ ֆուտբոլիստներ ունի, որ Վիլիանն ուղղակի օրինակ է: Առաջին խաղին նա շատ լավ հանդես եկավ: Վիլիանը նույնկերպ խաղաց նաև երեկ»,- «Չելսի»-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ ասել է Կեյհիլը:






































