Քիչ առաջ մեկնարկեց ՀՀԿ 15-րդ համագումարը և այս պահին ելույթ է ունենում Սերժ Սարգսյանը: Նա իր խոսքում ասաց, որ գաղտնիք չէ՝ քաղաքական ուժերը դիրքավորվում և վերադիրքավորվում են՝ թիրախ ունենալով 2017-18 թվականների ընտրությունները, և ինքը դա բնական է համարում:
Նրա խոսքերով՝ ՀՀԿ-ի դիրքերը խնդիրներն ու պատասխանատվությունը բոլորովին այլ են: Իրենք դեռ պետք է ապահովեն Արցախի անվտանգությունը և Հայաստանի սոցիալ-տնտեսական խնդիրները: Սերժ Սարգսյանը նաև հայտարարեց, որ եթե ընդդիմադիր կուսակցությունները կարող են ընտրությունների գնալ առանց իրական արդյունքների, իշխանություններին քննադատելով, ապա կառավարող կուսակցությունը պետք է դրական արդյուք ցույց տա: «Չկա մի ուժ, որ Հայաստանում կարող է անել ավելին, քան մենք ենք անում»,- ասաց նախագահը՝ ավելացնելով, որ պետք է իրենք քիչ խոսեն, բայց շատ գործեն:
Չի կարելի ընտրություններից մի քանի տարի առաջ ողջ հասարակությանը ներքաշել քաղաքական պայքարի մեջ՝ ասաց Սերժ Սարգսյանը: Այնուհետև նա անդրադարձավ նաև Հովիկ Աբրահամյանին՝ ասելով, թե նրա կառավարությունը դրական սպասումներ է ձևավորել կառավարության գործունեության նկատմամբ: Սերժ Սարգսյանը նաև հայտարարեց, թե թերացողները շատ արագ կփոխարինվեն:
Սերժ Սարգսյանը նաև հայտարարեց, որ, Մելիք Ադամյան երկուսը պետք է պահպանի իր առաջատար դիրքերը և զարգացնի վերլուծական միքտը: Այդպիսով Սերժ Սարգսյանը կարծես, թե պատասխանեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությանը, թե առաջիկա համապետական ընտրություններին հաջողությունները շրջանցելու են Մելիք Ադամյան երկուսը:











































