Friday, 26 04 2024
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»

Բնապահպանության նախարարը չի՞ կաշկանդվի Հովիկ Աբրահամյանի ձկնաբուծական ընկերությունները ստուգելիս

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը:

Պարոն Գրիգորյան, Արարատյան դաշտավայրում գործող բազմաթիվ ձկնաբուծական տնտեսությունների կողմից արտեզյան ջրերի անխնա օգտագործման պատճառով այդ տարածաշրջանում հիմա բավականին լուրջ ջրային խնդիր է առաջացել: Նախորդ կառավարությունն աշնանը որոշակի քայլեր ձեռնարկեց վիճակը շտկելու համար: Այժմ ի՞նչ վիճակ է տիրում:

– Կա միջգերատեսչական հանձնաժողով, որը նախնական աշխատանքներ է կատարել, լուրջ աշխատանքներ են իրականացրել: Այդ մասին մենք վերջերս նաև վարչապետի հետ ենք զրուցել, և կա նրա հանձնարարականը, որ ևս մեկ անգամ իրականացնենք խորը ուսումնասիրություն, և այն բացթողումները, այն խնդիրները, որոնք դեռևս առկա են, կարողանանք լուծել: Դա կարևորագույն խնդիր է մեզ համար, և մենք պիտի կարողանանք այդ ոլորտում նույնպես հաջողություններ արձանագրել: Առաջիկայում Բնապահպանական տեսչությանը առանձնահատուկ հանձնարարականներ կլինեն, որպեսզի Արմավիրի և Արարատի տարածաշրջաններում ուսումնասիրվեն բոլոր ձկնաբուծական տնտեսությունները: Եվ նրանք, ովքեր չափից ավելի շատ են ջուր օգտագործում, դրանց ուշադրություն կդարձնենք և կնվազեցնենք: Եթե լինեն անօրինական հորեր, միանշանակ ամեն ինչ անելու ենք, որ դրանք փակվեն՝ անկախ այն հանգամանքից, թե դրանք ում են պատկանում:

Դուք ունե՞ք տվյալներ, թե այս պահին որքան ապօրինի արտեզյան հորեր են գործում:

– Մենք ունենք որոշակի տվյալներ, բայց  այդ ոլորտում արդեն աշխատանքներ են կատարվել, և կան փակված հորեր: Մենք ուզում ենք վերաուսումնասիրություն կատարել, որպեսզի ավելի հստակ կարողանանք ներկայացնել արդյունքները:

Իսկ Արարատյան դաշտավայրում որքա՞ն օրինական և ապօրինի ձկնաբուծական ընկերություններ են գործում: Եվ արդյոք այդ չափը թույլատրելի՞ է այդ տարածաշրջանի համար:

– Ես այս պահին չեմ կարող ասել, որովհետև դա մեր ենթակայության տակ չէ, որպեսզի հստակ հաշվարկ կատարենք, թե քանի սուբյեկտ է աշխատում, բայց դրանք բավականին շատ են:

Ասում եք, թե ձկնաբուծության հետևանքով Արարատյան դաշտավայրում ստեղծված իրավիճակի մասին վերջերս զրուցել եք Հ. Աբրահամյանի հետ, և նա խնդիրները լուծելու հստակ հանձնարարականներ է տվել: Հայտնի է, որ նորանշանակ վարչապետը նույնպես այնտեղ խոշոր ձկնաբուծական ընկերություն ունի. նա դա չհերքեց տարեվերջին ոլորտին վերաբերող մի օրինագծի քննարկման ժամանակ, և այդ առումով շահերի բախում առաջացավ: Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ նրա այդ ընկերությունը նաև որոշակի ապօրինի գործունեություն է իրականացրել: Այդ խնդրին անդրադարձ եղե՞լ է:

– Ես տեղեկացնեմ, որ վարչապետն ինքը չունի ձկնաբուծական ընկերություն: Միգուցե իր հարազատների հետ կապված եք դուք հարցնում:

– Բայց նա իր այդ ելույթում չթաքցրեց, որ ունի:

– Ես չեմ ասում, որ թաքցրել է կամ չի թաքցրել, ես ասում եմ, որ վարչապետը չունի: Միգուցե իր հարազատների անունով է ձևակերպված, միգուցե սեփականատերերը հարազատներն են, բայց մենք պայմանավորվել ենք, որ ձկնարդյունաբերական բոլոր ընկերություններն անպայման պիտի կարողանանք ստուգել:

Գաղտնիք չէ, որ պաշտոնյաներն իրենց բիզնես-սեփականությունը հիմնականում գրանցում են իրենց հարազատների անունով, բայց իրենք էլ կառավարում են և իրենց ազդեցության լծակներով դրանց համար բարենպաստ պայմաններ ստեղծում: Տվյալ դեպքում չե՞ք կարծում, որ Հ. Աբրահամյանը կօգտագործի վարչապետի իր հզոր լծակներն ու իր ձկնարդյունաբերության զարգացման համար ավելի լավ պայմաններ կստեղծի:

– Ես ձեզ կխնդրեի այդ մասին վարչապետին հարցնել, որովհետև ընդամենը երեկ նա ամբողջությամբ բացատրեց, թե ինչ ունի և ինչ չունի:

Կառավարության արդեն ընդունված ծրագրում հատուկ նշված է, որ առանձնահատուկ վերաբերմունք են ցուցաբերելու գյուղատնտեսության նկատմամբ: Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն էլ մեզ հետ զրույցում կարևորելով գյուղատնտեսության ոլորտը՝ հատուկ շեշտեց ձկնարդյունաբերության զարգացման և այդ ոլորտում նոր տեխնոլոգիաների ներդրման մասին: Չե՞ք կարծում, որ այդ ոլորտի է՛լ ավելի ընդլայնումը Արարատյան դաշտավայրում է՛լ ավելի մեծ խնդիրներ կառաջացնի:

– Ոչ, բացարձակապես ոչ: Ես ընկալեցի ձեր հարցը: Դա առավել մեծ հնարավորություն կտա, որ մենք ավելի արդյունավետ օգտագործենք ջուրը: Խոսքը ջրի օգտագործման փակ ցիկլի մասին է, ինչը որոշակի ծախսեր է պահանջում: Եվ այդ առումով մենք պիտի համագործակցենք ձկնարդյունաբերողների հետ: Բնականաբար, առաջիկայում նաև կուսումնասիրվի, թե ինչ միջոցներով՝ վարկերով, վարկերի սուբսիդավորմամբ: Դա դեռ ծրագիր է, որը մենք պիտի կարողանանք իրականացնել, և որը հնարավորություն կտա անցնել այդ ցիկլին: Այսօր մենք պիտի կարողանանք վերջիվերջո ջրի խնդիրը կարգավորել:

Եթե հայտնաբերվի, որ Հ. Աբրահամյանին կամ, ինչպես Դուք եք ասում, նրա բարեկամներին պատկանող ձկնաբուծական ընկերություններում անօրինական գործունեություն է իրականացվում, որպես նրա ղեկավարած կառավարության նախարար՝ կաշկանդված չե՞ք լինի այն վեր հանել և օրինական դաշտ բերել:

– Այս պահին ձեզ հետ խոսում եմ և չեմ կաշկանդվում: Եվ ընդհանրապես՝ վարչապետն ինքն է բոլոր խնդիրները դրել: Եվ անկախ այն հանգամանքից՝ իմ հարազատինը կլինի, թե ձեր հարազատինը, որևէ խնդիր չկա: Բոլորն էլ պիտի աշխատեն օրենքի սահմաններում: Այսօրվա կառավարությունում հարցն այսպես է դրված՝ մենք պետք է ամեն ինչ անենք, որ կարողանանք դրված խնդիրների համար լուծումներ գտնել:

Իսկ հնարավո՞ր է՝ նոր վարչապետն իր բիզնեսն ընդլայնելու նպատակով ոլորտում այնպիսի քաղաքականություն վարի, ինչի արդյունքում փոքր ձկնարդյունաբերողները կուլ գնան խոշորներին:

– Դա բնապահպանության նախարարի խնդիրը չէ, դա շուկա է, և նման բան ես չեմ տեսնում:

– Նման դեպքերում մեզ մոտ պաշտոնական լծակներն էլ են օգտագործվում, և չի բացառվում, որ այդ նպատակին ծառայեցվեն նաև ձեր ղեկավարած նախարարության լծակները:

– Նման բան ես չեմ տեսնում, եթե դուք տեսնում եք, ինձ ուղղությունը տվեք:

 

Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում