Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ` Թուրքիայի գիտական և տեխնոլոգիական հետազոտությունների խորհուրդը (TÜBİTAK) ձեռնամուխ է եղել «օդ-օդ» տիպի հրթիռի մշակման աշխատանքներին: Այս մասին հայտարարել է Թուրքիայի գիտության, արդյունաբերության ու տեխնոլոգիաների նախարար Նիհաթ Էրգյունը:
Վերջինիս խոսքերով՝ այդ հրթիռները տեղակայվելու են ինքնաթիռների վրա և նախատեսված են ինքնաթիռների խոցման համար: Նա հավելել է, որ եթե Թուրքիային հաջողվի կյանքի կոչել այս նախագիծը, ապա դա լրջորեն կվկայի ռազմական արդյունաբերության ոլորտում նրա ունեցած հզորության մասին:









































