«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը պաշտոնապես տեղեկացնում է, որ «Փյունիկ» թիմի գլխավոր մարզչի պարտականությունները ժամանակավորապես կկատարի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:
Հենց Վարդան Մինասյանն էլ կնախապատրաստի թիմին նոյեմբերի 11-ին կայանալիք Հայաստանի առաջնության «Փյունիկ» – «Ուլիս» հանդիպմանը:











































