Միջազգային Կարմիր խաչը չի կարողանում հաղթահարել Սիրիայում տիրող հումանիտար ճգնաժամը` հաղորդում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով միջազգային կազմակերպության կոմիտեի ղեկավար Փեթեր Մաուրերին:
Մաուրերի խոսքերով՝ Սիրիայում շատ «սպիտակ կետեր» կան, որտեղ հումանիտար օգնություն չի հասնում, և հայտնի չէ, թե ինչ իրավիճակ է տիրում այնտեղ և որքան մարդ օգնության կարիք ունի:
Մաուրերը նաև նշել է, որ Կարմիր խաչի աշխատակիցները չեն հասցնում այնպիսի արագությամբ ծավալել գործողություններ, ինչպիսին պահանջում է Սիրիայում հումանիտար իրավիճակի վատթարացումը:









































