Լիբիական Բենղազի քաղաքի ռազմական դատարանը Մուամար Քադաֆիի բանակի հինգ սպայի դատապարտել է առավելագույն պատժի՝ գնդակահարության,- հաղորդում է լիբիական LANA տեղեկատվական գործակալությունը:
Գործակալության փոխանցմամբ՝ Բենղազի քաղաքի ռազմական դատարանը որոշում է կայացրել մահապատժի դատապարտել հինգ զինծառայողի, որոնցից երկուսը բարձրաստիճան սպաներ են: Եվս երեք զինվորական դատապարտվել է տասը տարվա ազատազրկման:
Նրանք բոլորը մեղադրվում են խաղաղ բնակչության գնդակոծման և կանանց բռնաբարելու մեջ:
Նշվում է, որ հինգ զինծառայողների նկատմամբ մահապատժի դատավճիռը կայացվել է հեռակա կարգով:






































